«Եկեք վայր դնենք մեր զենքերը Ուկրաինայում»․ Հռոմի պապ Ֆրանցիսկոս
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային Սուրբ Ծննդյան օրը խաղաղ բանակցություններ վարել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հռոմի պապի Սուրբ Ծննդյան ուղերձին Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին»):
«Եկեք վայր դնենք մեր զենքերը Ուկրաինայում։ Թող կամք լինի բանակցելու, երկխոսության, հանդիպման դարպասները բացելու՝ արդար աշխարհին հասնելու համար։ Եկեք վայր դնենք մեր զենքերը Մերձավոր Արևելքում։ Ես իմ մտքերն եմ ուղղում Իսրայելի և Պաղեստինի քրիստոնեական համայնքներին, հատկապես Գազայում, որտեղ հումանիտար իրավիճակը ծանր է», ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաև կոչ է արել հակամարտությունների բոլոր կողմերին, որոնք ցնցում են ողջ աշխարհը, հնարավորինս արագ ազատ արձակել պատանդներին և գերիներին, ինչպես նաև իր ելույթում հիշատակել է Սիրիան, Լիբանանը և Լիբիան։