«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ կթաղվեն սիրիական հողերում՝ զենքի հետ միասին»․ Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստացի հաստատել է Սիրիայում քրդերի դեմ Անկարայի ռազմական գործողության հնարավորությունը։ Նա ասել է, որ քրդական ուժերը կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ «կթաղվեն», հայտնում է Strana ru-ն։
«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ կթաղվեն սիրիական հողերում՝ զենքի հետ միասին: Մենք արմատախիլ կանենք ահաբեկչական կազմակերպությունը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր և մեր քուրդ եղբայրների միջև», ասել է Թուրքիայի նախագահը: երկրի խորհրդարանը։
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան շուտով բացելու է իր հյուպատոսությունը Հալեպում և ավելացրել, որ Անկարան ակնկալում է, որ հաջորդ ամառ կմեծանա իր սահմաններում երթևեկությունը, քանի որ իր հյուրընկալած միլիոնավոր սիրիացի միգրանտների մի մասը սկսում է վերադառնալ: