«Մերձավոր Արևելքում քաոսի և բռնության նոր շրջան է սկսվելու»․ Նիմյուլեր
ԱշխարհՍիրիայում իշխանափոխությունը նշանավորեց «Մերձավոր Արևելքում քաոսի և բռնության նոր շրջանի» սկիզբը։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է անկախ լրագրող Յոստ Նիմյուլերը։
«Իսլամական նոր կառավարության հետ սիրիական պետությունը շատ թույլ է թվում, ինչը նոր հնարավորություն է տալիս այնպիսի ուժերի, ինչպիսին ԴԱԻՇ-ն է», նշել է նա։
Ըստ Նիմյուլերի՝ Մերձավոր Արևելքում Սիրիայում իշխանափոխությունից գլխավոր շահողը Իսրայելն է, իսկ հիմնական պարտվողը՝ Իրանը։ Իրավիճակից կարող է օգուտ քաղել նաև Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, որը պահպանում է Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու երազանքները, հավելել է փորձագետը։
«Խնդիրն այն է, որ Թուրքիան նույնպես համեմատաբար թույլ է, ուստի սա կարող է անվերջ պատերազմ սկսել Թուրքիայի և քրդերի միջև», հայտնել է Նիմյուլերը: