«Ձեզ հաջողություն եմ մաղթում այս պատվաբեր պարտականությունը կատարելու մեջ»․ Էրդողանը՝ Կավելաշվիլուն
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է GeorgiaNews-ը։
«Ձեզ հաջողություն եմ մաղթում այս պատվաբեր պարտականությունը կատարելու մեջ», գրում է Էրդողանը, ապա անցնում Թուրքիայի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացման թեմային։
«Ես լիովին վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և սերտ համագործակցությունը, ինչը համահունչ է մեր ընդհանուր շահերին և ծառայում է տարածաշրջանի բարգավաճման ապահովմանը»։
Այս պահին Կավելաշվիլիին, բացի Թուրքիայի նախագահից, շնորհավորել են Ադրբեջանի, Հայաստանի, Սերբիայի եւ Բելառուսի ղեկավարները։