Թրամփը Պանամայում ԱՄՆ դեսպան է առաջադրում Քևին Կաբրերային․ ՏԱՍՍ
ԱշխարհԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պանամայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է Քևին Մարինո Կաբրերային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Քևին Մարինո Կաբրերան կստանձնի Պանամայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, որը մեզ ֆինանսապես պոկում է Պանամայի ջրանցքի պատճառով։ Նա ֆանտաստիկ աշխատանք կկատարի՝ ներկայացնելով մեզ Պանամայում», ասել է Թրամփը։
Պանամայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Կաբրերայի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մարի Ապոնտեն։