Չինաստանում պաշտոնյաները զանգահարում են ամուսնացած կանանց և հարցնում, թե երբ են մտադրվում երեխա ունենալ. Financial Times
Աշխարհ
Չինաստանն ընդլայնել է իր արշավը՝ բնակչության շրջանում ծնելիությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Շատ առումներով միայնակներին խրախուսվում է ամուսնանալ, իսկ ընտանիքներին՝ մեկից ավելի երեխաներ ունենալ։ Խթանիչ միջոցառումներ են իրականացվում ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակներում:
Տեղի պաշտոնյաները զանգահարում են ամուսնացած կանանց և ուղղակիորեն հարցնում, թե երբ են նրանք մտադրվում երեխա ունենալու:
Հոդվածում ասվում է, որ որոշ չինացի կանայք այնուհետև հրավիրվում են նախածննդյան կլինիկաներ՝ առողջական ստուգումների համար: Այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն մեկ կամ մի քանի երեխա, տրվում են հատուկ նպաստ երեխաների հետագա ծնունդների համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում