Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՖիլիպիններում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է Euromedia24-ը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամը 10.26-ին (Մոսկվայի ժամանակով 13.26-ին) Մինդանաո կղզու Բուտուան քաղաքից 79 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 309 հազար մարդ:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։