Ռուսաստանը կարձագանքի Թրամփի՝ երկխոսությունը վերսկսելու ազդանշաններին․ Լավրով
ԱշխարհԵթե Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ազդանշանները լուրջ լինեն, Ռուսաստանը կպատասխանի դրանց, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, իհարկե, ազդանշաններ ենք լսում Թրամփի թիմից, որ նրանք շահագրգռված են երկխոսության վերսկսմամբ, և դա միանգամայն խելամիտ է և նորմալ։ Սա է դիվանագիտության իմաստը, որ դիվանագետները շփվում են նույնիսկ պատերազմների ժամանակ, հետևաբար, եթե Վաշինգտոնում նոր թիմից եկող ազդանշանները վերսկսվեն, ավելի ճիշտ՝ վերականգնվեն Վաշինգտոնի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, դրանք լուրջ լինեն, իհարկե մենք նրանց կպատասխանենք»,- ասել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն ընդհատվել է Միացյալ Նահանգների կողմից, «այդ պատճառով՝ նրանք պետք է անեն առաջին քայլը»։