«Սուրբ դարպասը» բացում եմ Իտալիայի ամենամեծ բանտերից մեկում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապ
Աշխարհ«Ես կուզենայի, որ երկրորդ Սուրբ դարպասը, որը բացում եմ, լիներ այստեղ՝ բանտում», բացատրել է Հռոմի եպիսկոպոսը։ Բոլորը պետք է «հնարավորություն ունենան բացելու իրենց սրտի դռները և գիտակցելու, որ հույսը երբեք չի հիասթափեցնում»։
Հոբելյանական դարպասների հանդիսավոր բացումից հետո Հռոմի պապը մատուցեց սուրբ պատարագը, որին ներկա էին շուրջ 300 բանտարկյալներ և բանտի աշխատակիցներ։
Իր հանպատրաստից քարոզում նա հույսը համեմատել է խարիսխի հետ, որը մենք բռնում ենք մի պարանից, որը երբեք չպետք է կորչի: Երբեմն այս պարանը ցավեցնում է մեր ձեռքերը, բայց մենք չենք կարող հանձնվել. «Միշտ լավ բան կա, որի ուղղությամբ կարելի է շարժվել»:
Սրբազան հայրը շեշտը դրել էր «բաց սիրտ»-ի վրա, քանի որ փակ սիրտը «քարի պես կարծրանում է և մոռանում քնքշությունը»։ Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում պետք է բաց պահել սիրտը։ «Յուրաքանչյուրը գիտի ինչպես դա անել և գիտի՝ բաց, փակ թե կիսաբաց-կիսափակ է այն», ասել է Հռոմի պապը։