Կուրսկում գերի են վերցրել ԿԺԴՀ զինվորականի․ Հարավկորեական հետախուզություն
Աշխարհ
Հարավային Կորեայի հետախուզությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ուկրաինացի զինվորականները Կուրսկի շրջանից բռնել են հյուսիսկորեացի վիրավոր զինվորի։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Հարավկորեական խոշորագույն լրատվական գործակալությունը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հրապարակել է Կորեայի Հանրապետության հետախուզական գործակալության հայտարարությունը, որը հաստատում է, որ ԿԺԴՀ-ի վիրավոր զինվորին ողջ գերի վերցնելու մասին։
«Բարեկամ երկրի հետախուզական ծառայության հետ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման միջոցով հաստատել ենք հյուսիսկորեացի վիրավոր զինվորի ձերբակալությունը և նախատեսում ենք ուշադիր ուսումնասիրել հետագա զարգացումները», ասվում է Ազգային հետախուզության ծառայության կարճ հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Yonhap-ը: .


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում