Նախկին «մահվան ճամբարում» հայտնաբերվել է գրեթե 40 մարդու աճյուն․ ՏԱՍՍ
Աշխարհ
Բելառուսի ՊՆ 52-րդ առանձին մասնագիտացված որոնողական գումարտակի զինծառայողները Բրեստում՝ Սմիրնովա փողոցում, մոտ 38 հոգու պատկանող ոսկորների մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Բրեստի շրջանի դատաբժշկական փորձաքննության պետական կոմիտեի վարչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետի եզրակացության համաձայն՝ ոսկորների մնացորդները պատկանում են «առնվազն 38 անհատների՝ մոտ 14-16 տարեկանից մինչև մոտ 50-60 տարեկան»: Ոսկորային մնացորդների վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության առկայությունն ու ծանրությունը վկայում է այն մասին, որ հուղարկավորությունը եղել է ավելի քան 80 տարի առաջ», նշել են վարչությունից՝ հավելելով, որ հուղարկավորությունը ենթադրաբար թվագրվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանով։
«Ըստ Բրեստի դատախազության՝ Կարմիր զորանոցի մահվան ճամբարը գտնվում էր այս մերձակայքում», հայտնել են Բրեստի շրջանի Դատաբժշկական փորձաքննության պետական կոմիտեի դեպարտամենտի ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան