Սթոլթենբերգը նշանակվել է Բիլդերբերգի ակումբի համանախագահ. The Guardian
Աշխարհ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշանակվել է Բիլդերբերգի խմբի համանախագահ։ Սա ամենամյա փակ ֆորում է, որը համախմբում է համաշխարհային ազդեցիկ քաղաքական գործիչներին ու գործարարներին, գրում է The Guardian թերթը։
Ակումբի նոր համանախագահ ընտրելու անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերին այս պաշտոնը զբաղեցրած հոլանդացի տնտեսագետ Վիկտոր Հալբերշտադի մահվան կապակցությամբ։
2025 թվականի հունիսին Ստոկհոլմում անցկացվող ֆորումի կազմկոմիտեն ներառում է8 ավելի քան 30 հոգի։ Մասնավորապես, շվեդական SAAB ռազմարդյունաբերական կոնցեռնի խորհրդի նախագահ Մարկուս Վալլենբերգը, բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայության նախկին ղեկավար Ջոն Սոյերսը և ամերիկացի լրագրող Ֆարիդ Զաքարիան։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում