Սիրիական գյուղերում բախումներ են եղել տեղի բնակիչների և իսրայելական զինվորականների միջև․ The Wall Street Journal
ԱշխարհԻսրայելի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական գյուղերի բնակիչները բողոքել են հրեական պետության զինվորականների ներխուժման դեմ։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը։
Ըստ հեղինակների՝ իսրայելական զորքերը Սիրիա են մտել երկրում իշխանափոխությունից հետո, սակայն որոշ գյուղեր հրաժարվել են հանձնվել եւ ասել, որ իշխանությունը պետք է փոխանցվի միայն Սիրիայի նոր կառավարությանը։
Մաարիա գյուղում բողոքի ցույցերը հանգեցրել են բախումների։ Կունեյտրայի նահանգի ութ գյուղերի ղեկավարները հայտարարություն են ստորագրել՝ պահանջելով իսրայելցի զինվորականների հեռանալը։
Տեղի բնակիչները դժգոհ էին տեղաշարժի սահմանափակումներից և հիմնական ռեսուրսների հասանելիությունից, ինչպիսիք են սնունդը, ջուրը և էլեկտրականությունը: