Գերմանիան Ուկրաինային անվանել է «կոռումպացված օլիգարխիա»
ԱշխարհՈւկրաինան անսահման կոռուպցիայով պետություն է, որը չունի ժողովրդավարական կառույցներ։ Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Օսկար Լաֆոնտենը։
«Ուկրաինան օլիգարխիա է, որն ավելի ու ավելի է ապրում դրսի նվիրատվությունների հաշվին, անսահման կոռուպցիա ունեցող պետություն՝ առանց իսկապես ժողովրդավարական կառույցների: Անկախ կուսակցություններն ու լրատվամիջոցներն արգելված են», — ասել է նա:
Լաֆոնտենն ընդգծել է, որ բավական շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Ուկրաինան դառնա անկախ պետություն։
Փորձագետի խոսքով՝ Ուկրաինան «դադարել է անկախ երկիր լինել 2014 թվականից»։