Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը ենթարկվել է հարձակման․ Սարիա
ԱշխարհԵմենի հութիները հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների խոսնակ Յահյա Սարիան, փոխանցում է Vedomsti-ն։
Նրա խոսքով՝ հութիները երկու ռազմական գործողություն են իրականացրել։ Դրանցից առաջինի արդյունքում օդանավակայանը հարձակման է ենթարկվել Պաղեստին-2 հիպերձայնային հրթիռով։ Սարիան պնդում է, որ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը և վնաս է հասցրել օդային նավահանգիստին՝ դադարեցնելով դրա գործողությունը։
Երկրորդ ռազմական գործողությունը արաբական ծովում գտնվող Սանտա Ուրսուլայի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումն էր: Հութիներն ուղիղ հարված են գրանցել նավի պատին: