Գերմանիայի նախագահը ցրել է խորհրդարանը
ԱշխարհԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Գերմանիայի խորհրդարանը։ Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 23-ին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը հարմար թեկնածու է Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար։
Դեկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահը մտադիր է դեկտեմբերի 27-ին որոշում կայացնել Բունդեսթագի (երկրի խորհրդարանը-խմբ․) ցրելու մասին։ Խորհրդարանի ցրման դեպքում կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանք նախատեսվում է անցկացնել 2025 թվականի փետրվարի 23-ին։
Ներկայումս Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է Օլաֆ Շոլցը։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ ստանձնել Գերմանիայի փոխկանցլերի պաշտոնը, եթե առաջիկա ընտրություններում հաղթեն ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միությունը և նրա ղեկավար Ֆրիդրիխ Մերցը։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստվում է կրկին դառնալ Գերմանիայի կանցլեր։