Մեդվեդևը հայտնել է՝ ինչպես կարելի է «պատժել Եվրոպային»
ԱշխարհԵվրոպական երկրները պետք է պատժվեն Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի ավարտից հետո։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ Իրաք ամերիկյան ներխուժման տարիներին Քոնդոլիզա Ռայսը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը, կոչ էր անում «պատժել Ֆրանսիային, անտեսել Գերմանիային և ներել Ռուսաստանին»։ Մեդվեդևը վերափոխել է այս հայտարարությունը և վստահություն հայտնել, որ Մոսկվան ապագայում պետք է պատժի եվրոպական երկրներին, անտեսի Վաշինգտոնը և ների «թույլ երկրներին», որոնք ենթարկվել են ազդեցությանը։
«Հենց Եվրոպան է դարձել ռուսաֆոբիայի գլխավոր հենակետն աշխարհում։ Ստամբուլի բանակցությունների խափանման մեղավորը սուտ Եվրոպան է»,-ասել է Եվրոպան։
Նրա կարծիքով, եվրոպական երկրները պետք է պատժվեն «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և հիբրիդային։