Փարիզում 300 հազար եվրո արժողությամբ զարդերի կողոպուտ է եղել․ LCI
ԱշխարհԱնհայտ անձը դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը թալանել է Printemps ցանցի փարիզյան հանրախանութներից մեկը՝ գողանալով 300 հազար եվրո արժողությամբ զարդեր, հաղորդում է LCI հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ազգի հրապարակում գտնվող հանրախանութ գիշերը գող է մտել պատուհանը կոտրելով։ Նա մոտ 25 րոպե անցկացրել է ներսում՝ դատարկելով Maboussin ոսկերչական բուտիկի ցուցափեղկերը, նախքան արագ հեռանալը հանցագործության վայրից:
Հատկանշական է, որ ավազակային հարձակման ժամանակ ահազանգը չի հնչել միայն դեկտեմբերի 24-ի առավոտյան, երբ հերթափոխով եկած առեւտրի համալիրի անվտանգության աշխատակիցը հայտնաբերել է ներխուժման հետքերը։ Ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել կողոպտողի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ նա խանութից վերցրել է 300 հազար եվրոյի տարբեր զարդեր։