«Ակտաուի ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է»․ Պեսկով
Աշխարհ
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, կոչ է արել օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը գնահատել Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարը, հայտնում է Izvestia-ն։
«Այս ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ հետաքննությունից եզրակացություններ չեն արվել, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական տալու և չենք անելու», ասել է նա ճեպազրույցում։
Պեսկովի խոսքով՝ միայն Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը կարող է գնահատել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը։ Կրեմլն իր հերթին կարծում է, որ իրավունք չունի մեկնաբանել այս միջադեպը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)