Ռուսաստանի դեմ «ավելի կոշտ միջոցների դուռը» բաց է․ Լեհաստան
ԱշխարհԼեհաստանը, որը հաջորդ տարվա հունվարից ստանձնելու է ԵՄ նախագահությունը, և նոր Եվրահանձնաժողովը նախատեսում են նոր, առավելագույն լայն պատժամիջոցներ մշակել հեղուկ բնական գազի (LNG) և ռուսական միջուկային արդյունաբերության դեմ, պնդում է Politico-ն, հայտնում է Ria Novosti-ն։
Հրատարակության նյութը վկայում է այն մասին, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկար ժամանակ կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Նշվում է, որ Եվրախորհրդում Լեհաստանի նախագահությանն ընդառաջ Տուսկը հասկացրել է, որ ցանկանում է «արգելքներ բարձրացնել ԵՄ ռուսական LNG ներմուծման համար», ինչպես նաև թիրախավորել միջուկային տեխնոլոգիաները և վառելիքի մատակարարման շղթան։
Հրապարակումն ընդգծում է, որ այժմ Ռուսաստանի դեմ «ավելի կոշտ միջոցների դուռը» կարող է բաց լինել։