Ինքնաթիռի կործանման պատճառն արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է. AZAL
Աշխարհ
«Ադրբեջանական ավիաուղիներ» AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Նշենք, որ նման հայտարարություն է արել նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը;
«Ինքնաթիռի բեկորները և վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ օդանավը ենթարկվել է արտաքին միջամտության»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ AZAL–ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո Իլհամ Ալիևի հրամանով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամներն ուղարկվել են Ակտաու, որտեղ ծանոթացել են ավիավթարի մանրամասներին և տուժածների վիճակին, զննել դեպքի վայրը և հանդիպել Ադրբեջանի ու այլ երկրների քաղաքացի հանդիսացող վիրավորներին։
«Վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները պատմել են, որ պայթյուն են լսել Գրոզնիում գտնվելու ժամանակ։ Անգամ բորտուղեկցորդուհիներից մեկը վիրավորվել է ձեռքի շրջանում։ Բացի այդ, օդանավի թևի վրա կան անցքեր։ Տուժածները, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, պատմել են նաև, որ Գրոզնիում երեք պայթյուն են լսել»,– ասել է ադրբեջանցի նախարարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում