Շոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել է, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար։
«Ես միանգամայն բաց ասում եմ՝ ես ցանկանում եմ վերընտրվել», - ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներն են որոշում երկրի զարգացման ուղղությունը։ «Առաջիկա շաբաթների ընթացքում նրանք լավ կմտածեն, թե ում օգտին են ցանկանում քվեարկել փետրվարի 23-ին»,- ասել է կանցլերը։ Միևնույն ժամանակ, Շոլցը պնդել է, որ «ունի կառավարման ամենալայն փորձը, սահուն ընթացք և ամուր նյարդեր»։
«Իմ ողջ ուժն ուղղված է գալիք դաշնային ընտրություններում հաղթելուն», - ամփոփել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։