Իսրայելական զորքերը Գազայում հիվանդանոց են հրկիզել. Al Jazeera
ԱշխարհԻսրայելը կամիկաձե ռոբոտներ է օգտագործել Գազայի հատվածում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ ականատեսների՝ հեռակառավարվող մեքենաները «վտանգավոր» մակագրությամբ արկղեր են մատակարարել։ Ենթադրվում է, որ արկղերը պայթուցիկ են եղել, որոնք ավելի ուշ պայթել են:
«Որոշ ժամանակ առաջ երկու զինվորական ռոբոտներ պայթեցին հիվանդանոցի մոտ՝ պատճառելով լուրջ վնասներ և վիրավորելով մոտ 20 մարդ՝ ինչպես անձնակազմ, այնպես էլ հիվանդներ։ Այս պայթյունը տեղի է ունեցել շատ մոտ, և սա առաջին անգամն է, որ նրանք օգտագործում են նման տեսակի ռոբոտներ Քամալ Ադվան հիվանդանոցի մոտ», ասել է հաստատության տնօրեն դոկտոր Հուսամ Աբու Սաֆիան: