Աֆղանստանի սահմանին բախումների հետևանքով 19 զինվոր է զոհվել
Աշխարհ
Պակիստանի բանակի առնվազն 19 զինծառայող է զոհվել երկկողմ սահմանին աֆղան զինվորների հետ դաժան բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարարությանը։
Բախումները տեղի են ունեցել Աֆղանստանի արեւելյան Խոստ եւ Պակտիա նահանգների հետ սահմանին գտնվող Պակիստանի անցակետերի մոտ։ Աֆղանստանի սահմանապահները գրավել են Պակիստանի երկու անցակետ, մի քանիսն էլ այրել են։ Պակիստանի զորքերը ականանետներից հարվածներ են արձակել աֆղան սահմանապահների դիրքերի ուղղությամբ։ Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արդյունքում երեք աֆղան քաղաքացի է զոհվել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում