Չինաստանում Չժուհայի աղմկահարույց վրաերթի ենթարկած վարորդին մահապատժի են ենթարկել
ԱշխարհԳուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի միջին մակարդակի դատարանը մահապատժի է դատապարտել վարորդ Ֆան Վեյկիուին, ով նոյեմբերի 11-ին միտումնավոր մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 27-ին, հայտնել է «Սինհուա»-ն։
Դատարանը եզրակացրել է, որ 62-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկել մարդկանց՝ ամուսնալուծության արդյունքում ունեցվածքը բաժանելու համար իր զայրույթն արտահայտելու համար։
Ամբաստանյալը վճռական է եղել հասարակական անվտանգությանը վտանգ ներկայացնելու հարցում: Նրա արարքը համարվել է «չափազանց ստոր», իսկ հանցագործության բնույթն ու մեթոդները՝ «չափազանց զզվելի և դաժան»։ Տղամարդը նաև ցմահ զրկվել է բոլոր քաղաքական իրավունքներից։