Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը
ԱշխարհՍլովակիան կարող է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային ռուսական գազի տարանցումը դադարեցնելուց հետո, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Հունվարի 1-ից հետո, երբ պետք է դադարեցվի ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով, Սլովակիայի կառավարությունը կգնահատի իրավիճակը և Ուկրաինայի դեմ պատասխան քայլերի հնարավորությունը»,-ասել է նա։ Նրա խոսքով, դիտարկվող միջոցառումներից է էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր դադարեցումը։
«Ո՞ւմ է հետաքրքրում Սլովակիան, պարոն Զելենսկի, բայց երբ ձմռանը Ձեզ ինչ-որ բան է պետք տաքանալու համար, դուք բղավում եք դրա մասին», - ասել է Ֆիցոն:
Հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ԵՄ պետք է դադարեցվի։ Դեկտեմբերին Ֆիցոն մեկնել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ թեման ենթադրաբար քննարկվել է այնտեղ։