ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ
ԱշխարհԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Իվանիշվիլին ներառված է պատժամիջոցների ցուցակում։
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ը մեղադրում է Իվանիշվիլիին «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան խաթարելու մեջ՝ Ռուսաստանի Դաշնությանը հաճոյանալու համար»։
«Մենք խստորեն դատապարտում ենք «Վրացական երազանքի» գործողությունները Իվանիշվիլիի գլխավորությամբ՝ ներառյալ վրացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների շարունակական և դաժան ճնշումները», - ասվում է հաղորդագրության մեջ։