Հարավայում Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել
ԱշխարհՀարավային Կորեայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել Մուան քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ը՝ ժամը 00:00-ն։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Մուան նահանգում Jeju Air Boeing 737-800 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 179 մարդ։
Ինքնաթիռում եղել է 181 մարդ՝ 175 ուղեւոր և անձնակազմի վեց անդամ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղեւորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, եւս երկուսը՝ Թայլանդի։ Ինչպես հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ ողջ է մնացել միայն երկու մարդ։ Նախնական տվյալներով՝ փրկվածներից մեկը անձնակազմի անդամ է, մյուսը՝ ուղեւոր։