Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
ԱշխարհՎրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքերը մեջբերել է «Sputnik Գրուզի»-ան։
«Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ մենք 2022 թվականի փետրվարին չմտանք պատերազմի մեջ և չբացեցինք «երկրորդ ճակատը։ Դրանից հետո սկսվեցին հիմնական դժվարությունները»,-նշել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ «խորքային պետության» ներկայացուցիչները և վրացական ընդդիմությունում նրանց գործակալները Վրաստանից պահանջել են ռազմական գործողություններ սկսել։