Իրանը հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր երկրների միջև խաղաղության և անվտանգության ընդլայնման օգտին․ ԻԻՀ նախագահ
Աշխարհ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ Իրանը հանդես է գալիս տարածաշրջանում և Իսլամական բոլոր երկրների միջև խաղաղության և անվտանգության ընդլայնման օգտին, և այդ ուղղությամբ Իրանի և Օմանի միջև առավել լուրջ փոխգործակցության կոչ է արել, փոխանցում է IRNA-ն։
Նա Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ բեն Համդ Բեն Համուդ ալ-Բուսայիդիի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների հարաբերություններն անվանել է վաղեմի, բարեկամական և ջերմ, որոնք ընդլայնվել են տարբեր ոլորտներում և տարբեր մակարդակներում․
«Այդ կառուցողական հարաբերությունների շարունակումն ու հետագա ընդլայնումը Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ մեծ նշանակություն ունի»,- եզրափակել է Փեզեշքիանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան