Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը կկատարի Սաուդյան Արաբիա
ԱշխարհՍիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան աշ-Շիբանին երկուշաբթի հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը Էր Ռիադ է լինելու Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի պաշտոնական հրավերով, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
«Ես Նորին Գերազանցություն Սաուդյան Արաբիայի Թագավորության արտգործնախարար պարոն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդից Թագավորություն այցելելու պաշտոնական հրավեր եմ ստացել: Ուրախությամբ և ամբողջ սրտով ընդունում եմ այս հրավերը, և ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը այս առաջին պաշտոնական այցով։ Մենք ակնկալում ենք ռազմավարական հարաբերություններ հաստատել Թագավորության մեր եղբայրների հետ բոլոր ոլորտներում», - նշել է նա:
Այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի խորհրդականի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում հանդիպեց Սիրիայի փաստացի կառավարիչ Ահմեդ աշ-Շարաային: Կիրակի Al Arabiya-ին տված հարցազրույցում աշ-Շարաան Սիրիայի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի վերջին հայտարարությունները բնութագրել է որպես «շատ դրական» և նշել, որ Թագավորությունը Սիրիայի ապագայում կարևոր դեր ունի խաղալու: