Ամանորի գիշերը Մոսկվայում Կարմիր հրապարակը կփակվի
ԱշխարհՌուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը զգուշացրել է, որ Ամանորի գիշերը դեպի Կարմիր հրապարակ անցումը կփակվի, գրում է «Коммерсантъ»-ը։
Սահմանափակումները կգործեն դեկտեմբերի 31-ի 18:00-ից և կշարունակվեն մինչև 2025 թվականի հունվարի 1-ի 08:00-ն։ Միաժամանակ ՌԴ մայրաքաղաքի գլխավոր հանրախանութի սահադաշտը կաշխատի ժամանակացույցին համապատասխան։
Հրապարակը փակվում է ամեն տարի։ Տոնական գիշերը սահադաշտը բաց կլինի դեկտեմբերի 31-ի 22:00-ից մինչև հունվարի 1-ը՝ 02:00-ն՝ ըստ գլխավոր հանրախանութի սահադաշտի կայքում տեղադրված ժամանակացույցի:
Այս տարի Մոսկվայում ամանորյա հրավառություն չի իրականացվի, հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Քաղաքային իշխանություններն այս որոշումն ընդունում են արդեն երրորդ տարին անընդմեջ։