Չինաստանը և Ռուսաստանը միշտ առաջ են շարժվում առանց առճակատման և երրորդ կողմերի դեմ գործելու. Սի Ծինփին
Աշխարհ
Չինաստանն ու Ռուսաստանը միշտ միասին են առաջ շարժվել՝ չգնալով առճակատման ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը մեջբերում է Xinhua-ն։
«Չինաստանը և Ռուսաստանը միշտ առաջ են շարժվում ձեռք ձեռքի տված՝ հետևելով ճիշտ ճանապարհին, առանց դաշինքներ կազմելու, առանց առճակատման և առանց երրորդ կողմերի դեմ գործելու»,- ասվում է ամանորյա շնորհավորական ուղերձում, որը Չինաստանի ղեկավարը հղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպես պարզաբանել է Սի Ծինփինը, ՉԺՀ-ի և ՌԴ-ի միջև փոխադարձ քաղաքական վստահությունը և դիրքորոշումների համաձայնեցումը «երկու երկրների ղեկավարների ռազմավարական ղեկավարության ներքո մշտապես հասնում են ավելի բարձր մակարդակի»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում