Հարավային Կորեայի նախագահն երեք անգամ անտեսել է հարցաքննության կանչերը․ BBC
ԱշխարհՅուն Սեոկ Յոլը երեք անգամ անտեսել է հարցաքննության կանչերը վերջին երկու շաբաթվա ընթացքում, ինչի հետևանքով քննիչները կիրակի երեկոյան միջնորդություն են ներկայացրել ձերբակալության օրդեր ստանալու համար, գրում է BBC-ն։
Յունի փաստաբանն այս հարցումն անօրինական է համարում։
Քննիչները պետք է ձերբակալեն պաշտոնանկ արված նախագահին մինչև հունվարի 6-ը։ Նշված ժամկետից հետո նրանք ստիպված են լինենլու դատարանին խնդրել երկարաձգել հրամանը։
Հայտնի չէ, թե արդյոք հետաքննությունը կարողանալու է ձերբակալել Յունին. նրանց կարող են խոչընդոտել նախագահի անվտանգությունը և նրա կողմնակիցները: