Իսրայելի զինվորականները վեց երեխաների են ձերբակալել Արևմտյան ափին․ WAFA
ԱշխարհԻսրայելական զորքերը վեց երեխայի են ձերբակալել Հորդանան գետի արևմտյան ափին հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, գրում է Euromedia24-ը։
Իսրայելական ուժերը ծեծի են ենթարկել և ձերբակալել վեց տղաների Աքբատ Ջաբր ճամբարից, որը գտնվում է Երիքովից հարավ, հայտնում է գործակալությունը։ Զինվորականները ռեյդեր են անցկացրել նաեւ Անաբտա քաղաքում, որը գտնվում է Տուլկարմից արեւելք։
Այնտեղ բանակի ստորաբաժանումները խոչընդոտել են մեքենաների տեղաշարժը և կրակ բացել՝ բախումների պատճառ դառնալով տեղի բնակիչների հետ։ Միաժամանակ, իսրայելական անվտանգության ուժերը ներխուժել են Բեթղեհեմից հարավ գտնվող Ալ-Խադեր քաղաքը՝ դիրքեր գրավելով երկու շրջաններում և օգտագործել նռնակներ տեղի բնակիչների դեմ, նշում է WAFA-ն։