Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah
ԱշխարհԵմենի հութիների ներկայացուցիչը հայտարարել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա «հիպերձայնային բալիստիկ հրթիռի» հարձակման մասին։ Այս մասին գրում է Al Masirah հեռուստաալիքը, հայտնում է Euromedia24-ը։
Հութիների խոսնակը հայտարարել է ամերիկյան USS Harry S. Truman ավիակիրի դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։
«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ Պաղեստին-2 տիպի հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով օկուպացված Յաֆֆայի շրջանի Բեն Գուրիոն օդանավակայանը»,- ասել է շարժման ներկայացուցիչը, որի հայտարարությունը հեռարձակել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը:
Հութիները, հարձակվելով ամերիկյան ավիակիրի վրա, խափանել են Եմենի տարածքում ծրագրված «խոշոր հարվածը», ասվում է հայտարարության մեջ։