Պուերտո Ռիկոն Ամանորի նախաշեմին մնացել է առանց էլեկտրականության
ԱշխարհՊուերտո Ռիկոյում ավելի քան 1,3 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության` էլեկտրակայանում վթարի պատճառով։
Այս մասին հայտնում է տեղական Primera Hora հրատարակությունը։
«Էլեկտրաէներգիայի ընդհանուր անջատումից հետո էլեկտրամատակարարման վերականգնումը կտևի 24-ից 48 ժամ»,- ասվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով LUMA Energy ընկերությանը:
Ներկա պահին կատարվում են վերականգնողական աշխատանքներ և վթարի պատճառների հետաքննություն։