Նոր Օռլեանում ահաբեկչության հեղինակը բացահայտվել է (լուսանկար)
ԱշխարհԱՄՆ-ում քննիչները պարզել են Լուիզիանայի նահանգի Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակին, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։
Կասկածյալի անունը Շամսուդ Դին Ջաբբար է։ Այս տեղեկությունը հեռուստաալիքին հաստատել են դաշնային երկու պաշտոնյաներ։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ հարձակման հեղինակը 42 տարեկան էր։ Իր հերթին CNN-ը, վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներ, պնդում է, որ նա ԱՄՆ քաղաքացի է եղել։