Tesla-ն հայտնում է 2024թ-ի վաճառքի «չնչին աճ»-ի մասին
ԱշխարհՀինգշաբթի Tesla-ն հաղորդել է ավտոմեքենաների տարեկան վաճառքի անկման մասին՝ բաց թողնելով ընկերության կանխատեսումները, ինչը Չինաստանում և այլ խոշոր շուկաներում էլեկտրական մեքենաների միջև աճող մրցակցության նշան է, փոխանցում է Finance-ն։
Իլոն Մասկի էլեկտրական մեքենաների ընկերությունը հաղորդել է չորրորդ եռամսյակում 495,570 ավտոմեքենաների մատակարարումների մասին՝ տարեկան ընդհանուր վաճառքը հասցնելով 1,8 միլիոն ավտոմեքենայի:
Դա մոտ 1,1 տոկոսով պակաս է 2023 թվականի վաճառքից, թեև Tesla-ն հոկտեմբերին ասել էր, որ ակնկալում է ավտոմեքենաների մատակարարումների «չնչին աճ» տարվա համար: