Ֆիդանը հայտարարել է` Ուկրաինայում անհրաժեշտ է անհապաղ զինադադար
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին նա ասել է Անկարայում իր բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ Ուկրաինան: Մենք, իհարկե, ցանկանում ենք անհապաղ զինադադար և խաղաղության հաստատում Ուկրաինայում: Այս պատերազմը, որը տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում, պետք է հնարավորինս շուտ ավարտվի։
Այս պատերազմի, տնտեսական և այլ ճգնաժամերի հետևանքով առաջացած միգրացիային պետք է վերջ դրվի բանակցությունների ընթացքում»,- ասել է Ֆիդանը։