Չինաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ. դեսպան
ԱշխարհՉինաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական համակարգումը։ Այս մասին RIA Novosti-ի համար իր հոդվածում գրել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ երկու երկրների հարաբերությունները պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա են։
«Ռուսական կողմը հասկացնում է, որ չի ճանաչում «Թայվանի անկախությունը» որևէ ձևով և աջակցում է Չինաստանի գործողություններին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երկիրը միավորելու ջանքերը»,- ասվում է հոդվածում։