Մասկը Բրիտանիայի վարչապետին «զանգվածային բռնաբարության մեղսակից» է անվանել
ԱշխարհԱմերիկացի գործարար Իլոն Մասկը Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին մեղադրել է թագավորությունում աղջիկների զանգվածային բռնաբարություններին մեղսակցության մեջ։ Գործարարը հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում։
«Սթարմերը մեղսակից էր Բրիտանիայում բռնաբարությանը, երբ վեց տարի ղեկավարում էր Թագավորության դատախազությունը: Սթարմերը պետք է մեղադրվի բրիտանական պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային հանցագործության մեջ իր մեղսակցության համար»,- գրել է Մասկը։
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը պահանջում է Թագավորական դատախազության հաստատումը ծանր հանցագործությունների համար, ինչպիսին է բռնաբարությունը: Մասկի խոսքով՝ գործը դեռ չի հետաքննվել։ Դրա իրական պատճառն այն է, որ այն կհանգեցնի վարչապետի նկատմամբ մեղադրանքի առաջադրմանը։