ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը լաց է եղել Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ
ԱշխարհՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը արտասվելով է կարդացել Գազայի հատվածի բժշկի ուղերձը, ով սպանվել էր իսրայելական ավիահարվածի ժամանակ, փոխանցում է Euromedia24-ը։
Դոկտոր Մահմուդ Աբու Նուջեյլան, ով աշխատում էր Ալ-Աուդա հիվանդանոցում, գրել է.
«Նրանք, ովքեր կմնան մինչև վերջ, կպատմեն պատմությունը, հիշեք մեզ»:
Այս հաղորդագրությունը հայտնաբերվել է հիվանդանոցի տախտակի վրա, որտեղ նա աշխատել է մինչև իր մահը՝ 2023 թվականի նոյեմբերը։
«Այս խոսքերը վկայում են անմարդկային պայմաններում աշխատած բժիշկների խիզախության և նվիրվածության մասին», - նշել է Մանսուրը Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: «Դոկտոր Նուջեյլայի կորուստը ողբերգություն է ոչ միայն Գազայի համար, այլև ամբողջ աշխարհի»,-նշել է նա։