Մեծ Բրիտանիան Բուլղարիայում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ուղարկելու է 2,6 հազար զինծառայող
ԱշխարհՄեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի Steadfast Dart զորավարժություններին ուղարկելու է 2600 զինվոր և 730 տեխնիկա, հայտնում է Euromedia24-ը։
Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ դրանք տեղի են ունենալու Բուլղարիայում եւ Ռումինիայում հունվարի 13-ից փետրվարի 26-ը։ Գերատեսչությունը նշում է, որ բրիտանացի զինվորականները կիրականացնեն զորավարժություններին մասնակցող բոլոր ցամաքային ուժերի հրամանատարությունը։
Միաժամանակ, թագավորական նավատորմը և ռազմաօդային ուժերը նույնպես կներգրավվեն Steadfast Dart-ում։
Հաղորդվում է, որ առաջիկա զորավարժությունները գնահատելու են ՆԱՏՕ-ի հնարավորությունները՝ դաշինքի արեւելյան սահմաններում ուժերի արագ տեղակայման և արձագանքման համար։