Չիլիի նախագահը դարձել է Լատինական Ամերիկայի առաջին առաջնորդը, ով այցելել է Հարավային բևեռ
ԱշխարհՉիլիի նախագահ Գաբրիել Բորիչը մեկնել է Անտարկտիդա և դարձել Լատինական Ամերիկայի առաջին առաջնորդը, ով այցելել է Հարավային բևեռ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է Euromedia24-ը։
«Բևեռային աստղ III գործողությունը Լատինական Ամերիկայի գործող նախագահի առաջին ուղևորությունն է դեպի Հարավային բևեռ և ներառում է այցելություններ Չիլիի սառցադաշտային միության միացյալ բևեռային կայան և Ամունդսեն-Սքոթ կայան Անտարկտիդայում»,-ասվում է հայտարարության մեջ:
Բորիչի հետ Անտարկտիկա են մեկնել ազգային պաշտպանության նախարար Մայա Ֆերնանդեսը, շրջակա միջավայրի նախարար Մաիսա Ռոխասը, ինչպես նաև Չիլիի օդային, ռազմածովային և ցամաքային զորքերի հրամանատարները և երկու չիլիացի գիտնականներ։
«Գործողության գիտական նպատակներն են ուսումնասիրել մակերևութային ձյան քիմիական և օպտիկական բնութագրերը Հարավային բևեռում», - նշվում է տեքստում:
Անտարկտիդայից ուղիղ եթերում ելույթ ունենալով՝ Բորիչն ասել է, որ իր ուղևորությունը վերահաստատում է Չիլիի «անտարկտիկական կոչումը» և երկրի հանձնառությունը երաշխավորելու, որ Անտարկտիդան «կլինի և դեռ երկար տարիներ կմնա գիտության և խաղաղության մայրցամաք»: Չիլին Անտարկտիդայում ունի չորս ակտիվ մշտական և մի քանի սեզոնային կայաններ: