Չինաստանը նախազգուշացրել Է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել․ Բլինկեն
ԱշխարհՌուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը նախազգուշացրել է Մոսկվային միջուկային զենք չկիրառել։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը։
«Նույնիսկ եթե հավանականությունը 5 տոկոսից հասել է 15 տոկոսի, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, ոչինչ ավելի լուրջ չի կարող լինել», - ասել է Բլինկենը:
Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ը հիմքեր ունի՝ ենթադրելու, որ Չինաստանը ձեռք է մեկնել Ռուսաստանին և ասել. «Մի արեք դա»:
ԱՄՆ պետքարտուղարը եզրափակել է՝ նման դինամիկա կարող էր տեղի ունենալ, երբ ԱՄՆ-ը Չինաստանին ասել է, որ Պուտինը ծրագրում է միջուկային զենք տեղադրել տիեզերքում։