ԵՄ-ն աջակցություն կտրամադրի, բայց չի ֆինանսավորի Սիրիայում իսլամիստական կառույցների ստեղծումը. Բերբոք
ԱշխարհԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն չի ֆինանսավորի այնտեղ իսլամիստական կառույցների ստեղծումը։
«Եվրոպան աջակցություն կտրամադրի, բայց Եվրոպան չի հովանավորի նոր իսլամիստական կառույցները»,- ասել է նա Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Սա նշանակում է, որ վերակառուցման, անվտանգության, օրենքի գերակայության սկզբունքների պահպանման և բնակչության բոլոր խմբերի ներգրավման հարցը սերտորեն կապված են միմյանց հետ», - հավելել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։