Բելգորոդի շրջանում ԱԹՍ-ն հարվածել է ավտոմեքենային
ԱշխարհՈւկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի շրջանի մայրուղիներից մեկում հարձակվել է մարդատար մեքենայի վրա։ Այս մասին իր Telegram ալիքում ասել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հարվածի հետևանքով տուժել է երկու մարդ՝ տղամարդ և կին։ Երկուսն էլ ստացել են ականապայթուցիկ վնասվածքներ և բարոտրավմա, ինչպես նաև բեկորային վնասվածքներ վերջույթների և գլխի շրջանում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ավտոմեքենան զգալի վնաս է կրել։