Պուտինը «ներկա պահին» չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե այժմ նախապատրաստվում են Վլադիմիր Պուտինի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ավելի վաղ այդ հանդիպումների նախապատրաստման մասին հայտարարություններ էր արել Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերը։ Նա պնդել էր, որ Շոլցը կարող է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը, և որ Թրամփի և Պուտինի հանդիպումը «նախատեսված է մարտին»։
«Այս պահին նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը
Ինչպես ավելի վաղ գրել էր Der Spiegel ամսագիրը, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, իբր, տեղեկություն է ստացել, որ Շոլցը շուտով կարող է մեկնել Մոսկվա՝ ընտրություններից առաջ իր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) վարկանիշը բարձրացնելու համար։
Գերմանիայի նախարարների կաբինետից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ այս տեղեկությունը հորինվածք է։