Սիրիայի նոր իշխանությունները փակել են Գերմանիայի ԱԳ նախարարի դեմքը լուսանկարում
ԱշխարհՍիրիայի նոր իշխանությունները Դամասկոսում հանդիպումից հետո իրենց սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարում «լղոզել են» Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի դեմքը։ Այս մասին հունվարի 5-ին նշել է գերմանական N-tv հեռուստաալիքը։
«Ինչպես ցույց է տալիս Անալենա Բերբոքի այցը Դամասկոս, Սիրիայի նոր ղեկավարությունն ակնհայտորեն լուրջ խնդիրներ ունի արտերկրից եկած ազդեցիկ քաղաքական գործիչների հետ շփվելու հարցում», - նշվում է նյութում։
Բերբոքին ուղեկցող թարգմանչուհիները նույնպես «լղոզված» են նկարում: